11:06  ,  5 մարտի, 2026

Ինդիան Ուելս․ Ֆոնսեկան մեկնարկեց հաղթանակով եւ կխաղա Խաչանովի հետ

Աշխարհի 35-րդ ռակետ, բրազիլացի Ժոաո Ֆոնսեկան հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող թենիսի «Մասթերս» մրցաշարում։ Առաջին շրջանում նա 7:6 (7:2), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 77-րդ ռակետ, բելգիացի Ռաֆայել Կոլինիոնին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե։

19-ամյա Ֆոնսեկայի մրցակիցը երկրորդ շրջանում կլինի աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որն ազատ էր առաջին շրջանում։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,4 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news