01:40  ,  2 մարտի, 2026

«Ռոման» ու «Յուվենտուսը» խաղացին ոչ ոքի՝ 3:3 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ռոման» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 3:3:

Մայրաքաղաքային թիմից աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ուեսլի Ֆրանսան, կոտդիվուարցի պաշտպան Էվան Ն’Դիկան եւ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։

«Յուվենտուսի» գոլերը խփեցին պորտուգալացի հարձակվող Շիկու Կոնսեյսաուն եւ կոտդիվուարցի կիսապաշտպան Ժերեմի Բոգան եւ իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին։

«Ռոման» 51 միավորով չորրորդն է, «Յուվենտուսը» 6-րդ տեղում է՝ 47 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 3:3 (տեսանյութ)

Ուեսլի Ֆրանսա, 39, Էվան Ն’Դիկա, 54, Դոնիել Մալեն, 65 - Շիկու Կոնսեյսաու, 47, Ժերեմի Բոգա, 78, Ֆեդերիկո Գատի, 90+3

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում