19:56  ,  1 մարտի, 2026

ԵԱ Երեւանում․ Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալները

Հայաստանն առաջին ոսկե մեդալները նվաճեց Երևանում ընթացող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում։⠀

Շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանն, ով եզրափակիչում 8:6 հաշվով առավելության հասավ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին է:

Տղամարդկանց պայքարում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների հաջորդաբար արժանացան շվեդ Զեսպեր Նիբերգը, լեհ Լուկաս Սզապլան ու ֆին Յուհանի Վուրիման:

Երիտսարդներ տղաների պայքարում ոսկու արժանացավ ֆին Էրիկ Վիլկմանը, արծաթի` ուկրաինացի Դմիտրո Կրավեցը և բրոնզի` Ռոման Բերեզիցսկին:

Երիտասարդ աղջիկների պայքարում ոսկին ու արծաթը նվաճեցին Հայաստանի երկու ներկայացոցւիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում