Իտալիայի առաջնության 27-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Ջենոայի» հետ։ Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով (տեսանյութ)։
31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց 28-ամյա իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։
59-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն, որը 70-րդ րոպեին 11-մետրանոցից կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։
«Ինտերը» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ջենոան» 14-րդն է՝ 27 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի