23:40  ,  28 փետրվարի, 2026

«Բավարիան» պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց չեմպիոն «Բավարիային» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով (տեսանյութ)։

Մյունխենյան թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Հաղթական գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։

«Բավարիան» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բորուսիան» 52 միավորով երկրորդն է։

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա»՝ 2:3

Նիկո Շլոտերբեկ, 26, Դանիել Սվենսոն, 83 – Հարի Քեյն, 54, 70, 11մ, Ջոշուա Կիմիխ, 87

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում