23:04  ,  28 փետրվարի, 2026

«Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» կընդունի «Ջենոային»։ Միլանյան թիմի ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Ականջի, Դե Վրեյ, Աուգուստո, Էնրիկե, Բարելա, Զելինսկի, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Բոնի։

«Ինտեր» - «Ջենոա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում