22:58  ,  28 փետրվարի, 2026

Լուկակուի գոլն ավելացված ժամանակում հաղթանակ պարգեւեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Վերոնային» եւ հաղթեց 2:1 հաշվով (տեսանյութ

Արդեն երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Նապոլիի» դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը, սակայն 65-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց կոտդիվուարցի կիսապաշտպան Ակպա Ակպրոն։

Ավելացված 6-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ «Նապոլիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Նապոլին» 53 միավորով երրորդն է, «Վերոնան» վերջինն է՝ 15 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print