02:42  ,  26 փետրվարի, 2026

ՉԼ. «Յուվենտուսին» հաղթանակը չփրկեց, «Գալաթասարայը» 1/8 եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Իտալական «Յուվենտուսը» տանն ընդունեց Ստամբուլի «Գալաթասարային» եւ պարտության մատնեց 3:2 հաշվով:

Հիմնական ժամանակւմ «Յուվենտուսի» կազմում աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Մանուել Լոկատելին, իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին եւ ամերիկացի կիսապաշտպան Ուեստոն Մաքենին:

Հիմնական ժամանակն ավարտվեց «Յուվենտուսի» հաղթանակով՝ 3:0 հաշվով, բայց երկու խաղերի արդյունքում մրցակիցների հաշիվը հավասարվեց՝ 5:5: Հանդիպումը շարունակվեց ավելացված ժամանակում:

Թուրքական ակումբի կազմում ավելացված 105+1 րոպեին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ում գոլի շնորհիվ «Գալաթասարայը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ: 119-րդ րոպեին թուրքական թիմի երկրորդ գոլի հեղինակ դարձավ թուրք եզրային հարձակվող Բառիշ Իլմազը:

Առաջին խաղում 5:2 հաշվով հաղթել էր «Գալաթասարայը»:

Չեմպիոնների լիգա, անցումային փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Յուվենտուս» - «Գալաթասարայ» ՝ 3:2 (տեսանյութ)

Մանուել Լոկատելի, 11 մետրանոց, 37, Ֆեդերիկո Գատի, 70, Ուեստոն Մաքենի, 80 – Վիկտոր Օսիմհենը, 105+1, Բառիշ Իլմազ, 119

Հեռացում՝ Լոիդ Քելի («Յուվենտուս»), 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում