Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամներ Երվանդ Մկրտչյանը եւ Գոռ Հովակիմյանը դարձել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության ոսկե մեդալակիրներ:
Եռացատկում լավագույն արդյունքը ցույց է տվել Գոռ Հովակիմյանը, որը գրանցել է 16.66 մետր: Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից վազորդ Երվանդ Մկրտչյանը հավասարը չի ունեցել 1500 մետր վազքում՝ գրանցելով 3:42.29 րոպե արդյունք: Բալկանյան երկրների առաջնությանը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել Հայաստանի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը, որն օրերս արծաթե մեդալակիր է դարձել Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:56 , 22 հոկտեմբերի
23:58 , 21 հոկտեմբերի 
22:39 , 21 հոկտեմբերի
22:01 , 21 հոկտեմբերի
22:01 , 21 հոկտեմբերի
21:57 , 21 հոկտեմբերի
21:36 , 21 հոկտեմբերի
20:25 , 21 հոկտեմբերի
19:28 , 21 հոկտեմբերի 
18:24 , 21 հոկտեմբերի