19:33  ,  21 փետրվարի, 2026

Կլեբոն՝ 11-ակի օլիմպիական չեմպիոն

Նորվեգացի դահուկորդ Յոհանես Կլեբոն դարձավ 11-ակի օլիմպիական չեմպիոն։ Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի նախավերջին օրը Կլեբոն նվաճեց օլիմպիական մարաթոնի (50կմ, դասական ոճ) չեմպիոնի տիտղոսը։ Այս Խաղերում նա նվաճեց 6 ոսկե մեդալը։

Նորվեգացիները նվաճեցին մարաթոնի բոլոր մեդալները։ Երկրորդ տեղը գրավեց Մարտին Լյովստրյոմ Նյուենգետը, երրորդ տեղը՝ Էմիլ Իվերսենը։

Նախկինում 5 մարզիկի է հաջողվել մեկ Խաղերում նվաճել 6 ոսկե մեդալ։ Այդ նվաճումն ունեն ամերիկացի լողորդներ Մայքլ Փելփսն ու Մարկ Սպիտցը, խորհրդային մարմնամարզիկ Վիտալի Շչերբոն եւ գերմանացի լողորդուհի Կրիստին Օտտոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print