22:59  ,  20 փետրվարի, 2026

ATP-500. Ալկարասը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Դոհայում անցկացվող ATP-500 մրցաշարի եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը կիսաեզրափակիչում 7:6 (7:3), 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 2 րոպե։

Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 16-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկի եւ աշխարհի 40-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ֆիսի դիմակայության հաղթողը։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news