18:12  ,  19 փետրվարի, 2026

Հոկեյի օլիմպիական մրցաշար. Կիսաեզրափակիչի զույգերը

Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25–րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայտնի են տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը.

Կանադա – Ֆինլանդիա

ԱՄՆ – Սլովակիա

Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 20–ին։

Քառորդ եզրափակիչում Կանադան օվերթայմում 4։3 հաշվով հաղթել էր Չեխիային։ Ֆինլանդիան օվերթայմում 3։2 հաշվով ուժեղ էր Շվեյցարիային։

ԱՄՆ–ի թիմը դարձյալ օվերթայմում 2։1 հաշվով հաղթել էր Շվեդիային։ Սլովակիան 6։2 հաշվով հաղթել էր Գերմանիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news