11:47  ,  19 փետրվարի, 2026

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին։

Քառյակում են անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» անգլիացի հարձակվող Էնթոնի Գորդոնը, Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի ֆրանսիացի եզրային հարձակվող Դեզիրե Դուեն, նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դանիացի հարձակվող Կասպեր Հյոգը եւ Լեւերկուզենի «Բայերի» չեխ հարձակվող Պատրիկ Շիկը։

Քվեարկությունն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի կայքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում