17:44  ,  18 փետրվարի, 2026

Կլեբոն երկրորդ ամենատիտղոսակիր օլիմպիականն է պատմության մեջ

10-ակի օլիմպիական չեմպիոն, նորվեգացի Յոհանես Կլեբոն օլիմպիական ոսկե մեդալների քանակով զիջում է միայն ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսին, որը Օլիպիական խաղերի 23–ակի չեմպիոն է։

Կլեբոն առաջ անցավ 9–ակի օլիմպիական չեմպիոն, մարմնամարզուհի Լարիսա Լատինինայից, աթլետներ Կառլ Լյուիսից, Պաավո Նուրմիից, լողորդներ Կալեբ Դրեսելից, Մարկ Սիտցից եւ Քեթի Լեդեկիից։

Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25–րդ ձմեռային օլիմպիական խաղերում Կլեբոն նվաճեց 5–րդ ոսկե մեդալը։ Էյնար Հեդեգարտի հետ նա հաղթեց թիմային սպրինտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print