22:55  ,  17 փետրվարի, 2026

ATP-500․ Ալկարասի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը հաղթանակով մեկնարկեց Դոհայում անցկացվող ATP-500 մրցաշարում։ Իսպանացի թենիսիտն առաջին շրջանում 6:4, 7:6 (7:5) հաշվով պարտության մատնեց աշխարհի 30-րդ ռակետ, ֆրանսիացի Արթուր Ռինդերկնեշին։

Երկրորդ շրջանում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի 60-րդ ռակետ, ֆրանսիացի Վալենտեն Ռուաեն։

Դոհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news