20:05  ,  16 փետրվարի, 2026

Առաջին անգամ ձմեռային Խաղերին մասնակցեցին մայր եւ որդի

Պատմության մեջ առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցեցին մայր եւ որդի, հաղորդում է BBC-ն։

Ռեկորդի հերոսներն են 46–ամյա ամերիկացի լեռնադահուկորդուհի Սառա Շլեփերն ու Մեքսիկան ներկայացնող 18–ամյա Լասե Գահիոլան։

Երկուսն էլ մասնակցել են գերհսկա եւ հսկա ոլորավայրէջքի մրցումներին։

Շլեփերը լեռնադահուկորդուհիների մեջ ռեկորդակիր է Խաղերին մասնակցելու քանակով։ Միլանի եւ Կորտինայի Խաղերը 7–րդն են նրա կարիերայում։ Նա ավագագույն լեռնադահուկորդուհին է Խաղերի պատմության մեջ։ Փետրվարի 19–ին Շլեփերը կդառնա 47 տարեկան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print