23:17  ,  15 փետրվարի, 2026

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին Օլիմպիական խաղերին

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարի կարճ ծրագրին:

Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում մեկնարկել է գեղասահքի սպորտային զույգերի մրցումը, որտեղ առաջինը սառույց դուրս եկավ Հայաստանի սպորտային զույգը:

Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը մասնակցեցին Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով եւ վաստակեցին 66.27 միավոր: Տեխնիկան գնահատվեց 38.66 միավոր, բարդությունը՝ 28.11 միավոր:

Եզրափակիչ դուրս կգա 16 զույգ (19 զույգ է մասնակցում)։ Որակավորումը հաղթահարելուց հետո նրանք հնարավորություն կստանան մասնակցել փետրվարի 16-ին անցկացվելիք ազատ ծրագրին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում