Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» հետ եւ առավելության հասավ 4:1 հաշվով։
Արքայական թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը երկու գոլն էլ խփեց 11-մետրանոցից։
Աչքի ընկան նաեւ իսպանացի հարձակվող Գոնսալո Գարսիան եւ ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
«Ռեալը» 60 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ռեալ Սոսիեդը» 8-րդն է՝ 31 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսիեդադ»՝ 4:1
Գոնսալո Գարսիա, 5, Վինիսիուս Ժունիոր, 25, 11մ, 48, 11մ, Ֆեդերիկո Վալվերդե, 31
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի