20:45  ,  14 փետրվարի, 2026

«Բավարիան» պարտության մատնեց «Վերդերին» (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց Բրեմենի «Վերդերին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկավ նաեւ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։

«Բավարիան» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»։ «Վերդերը» 16-րդն է՝ 19 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Վերդեր» - «Բավարիա»՝ 0:3

Հարի Քեյն, 22, 11մ, 25, Լեոն Գորեցկա, 70

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում