01:41  ,  14 փետրվարի, 2026

«Միլանն» ուժեղ էր «Պիզայից», Մոդրիչը՝ հաղթական գոլի հեղինակ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Պիզային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

39-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց միլանյան թիմի անգլիացի կիսապաշտպան Ռոբերտ Լոֆտուս-Չիկը։ 71-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի չիլիացի կիսապաշտպան Ֆելիպե Լոյոլան։

«Միլանի» հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց 40-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

24 խաղից հետո «Միլանը» 53 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 5 միավոր։ «Պիզան» վերջինն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Պիզա» - «Միլան»՝ 1:2 (տեսանյութ)

Ֆելիպե Լոյոլա, 71 - Ռոբերտ Լոֆտուս-Չիկ, 39, Լուկա Մոդրիչ, 85

Հեռացում՝ Ադրիեն Ռաբյո («Միլան»), 90+1, երկրորդ դեղին քարտ

Չիրացրած 11մ՝ Նիկալ Ֆյուլկրուգ («Միլան»), 56

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում