Իտալիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Ջենոային» եւ հաղթեց 3:2 հաշվով։
Նեապոլյան թիմից դուբլի հեղինակ դարձավ դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը, որը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակի վերջին րոպեներին։ Աչքի ընկավ նաեւ շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը։
«Նապոլին» 49 միավորով երրորդն է, «Ջենոան» 16-րդ տեղում է՝ 23 միավոր։
Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր
«Ջենոա» - «Նապոլի»՝ 2:3
Ռուսլան Մալինովսկի, 3, 11մ, Լորենցո Կոլոմբո, 57 - Ռասմուս Հոյլունդ, 20, 90+5, Սքոթ Մաքթոմինայ, 21
Հեռացում՝ Ժուան Ժեսուս («Նապոլի»), 76, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի
19:11 , 30 սեպտեմբերի