19:45  ,  7 փետրվարի, 2026

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի լավագույն գոլերի տասնյակը (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի լավագույն գոլերի տասնյակը։

Երկրպագուների քվեարկությամբ լավագույնն է ճանաչվել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլը անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» դեմ առաջին տուրի խաղում։ 2:1 հաշվով հաղթել էր «Բարսելոնան»։

Երկրորդ տեղում է պորտուգալական «Բենֆիկայի» ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինի գոլը Մադրիդի «Ռեալի» դեմ վերջին տուրի խաղում։ «Բենֆիկան» հաղթել էր 4:2 հաշվով եւ Տրուբինի գոլի շնորհիվ նվաճեց անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր եւ դարձյալ կմրցի «Ռեալի» հետ 1/8 եզրափակիչի ուղեգրի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում