25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի երրորդ մրցումային օրը մեկնարկի դուրս եկավ Հայաստանի առաջին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը: 32-ամյա մարզուհին մասնակցեց դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չհաղթահարեց 10 կմ ազատ ոճը եւ չհատեց եզրագիծը։ Եզրագիծը չհատեց եւս 18 դահուկավազորդ։
Կանանց սկիաթլոնում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը։ Նրա արդյունքը 53 րոպե 45 վայրկյան է:
Արծաթե մեդալակիր դարձավ Շվեդիայի մեկ այլ ներկայացուցիչ Էբա Անդերսոնը 54 րոպե 36 վայրկյան արդունքով։ Բրոնզե մեդալակիրը նորվեգացի Հեյդի Ուենւն է 55 րոպե 11 վայրկյանով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

00:48 , 31 օգոստոսի 
00:40 , 31 օգոստոսի 
22:42 , 30 օգոստոսի 
22:02 , 30 օգոստոսի
21:44 , 30 օգոստոսի
21:13 , 30 օգոստոսի
13:25 , 30 օգոստոսի 
11:51 , 30 օգոստոսի
09:06 , 30 օգոստոսի 
01:30 , 30 օգոստոսի