18:43  ,  6 փետրվարի, 2026

Իսպանիայի գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը

Տեղի ունեցավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։

Գործող գավաթակիր «Բարսելոնան» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Մյուս զույգը կազմել են Բիլբաոյի «Աթլետիկոն» ու «Ռեալ Սոսիեդադը»։

Առաջին հանդիպումները տեղի կունենա փետրվարի 10-12-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 3-5-ին։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա»

«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ Սոսիեդադ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news