20:21  ,  29 հունվարի, 2026

Չեմպիոնների լիգայի ֆավորիտները

Goal.com-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին փլեյ-օֆֆից առաջ։

Առաջին տեղում է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը», որն ընդհանուր փուլում 8 հաղթանակ տարած միակ թիմն է։

  1. «Արսենալ»
  2. «Բավարիա»
  3. «Լիվերպուլ»
  4. «Բարսելոնա»
  5. «Մանչեսթեր Սիթի»
  6. ՊՍԺ
  7. «Չելսի»
  8. «Ռեալ Մադրիդ»
  9. «Տոտենհեմ»
  10. «Սպորտինգ»

Առաջին 8 տեղերը զբաղեցրել են եւ 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճել «Արսենալը», «Բավարիան», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Բարսելոնան», «Չելսին», «Սպորտինգը» եւ «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում