01:38  ,  26 հունվարի, 2026

«Ռոման» ու «Միլանը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Միլանի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Միլանի» բելգիացի պաշտպան Կոնի դե Վինտերը։

74-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց մայրաքաղաքային թիմի իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Միլանը» 47 միավորով երկրորդն է, «Ռոման» ունի 43 միավոր եւ երրորդն է։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 1:1 (տեսանյութ)

Լորենցո Պելեգրինի, 74, 11մ - Կոնի դե Վինտեր, 62

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում