21:13  ,  25 հունվարի, 2026

«Բարսելոնան» խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռեալ Օվիեդոյին»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։

Գոլերը խփեցին իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն, բրազիլացի հարձակվող Ռաֆինյան եւ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը։

«Բարսելոնան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։ «Ռեալ Օվիեդոն» վերջինն է՝ 13 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Օվիեդո»՝ 3:0 (տեսանյութ)

Դանի Օլմո, 52, Ռաֆինյա, 57, Լամին Յամալ, 73

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news