16:17  ,  18 հունվարի, 2026

AusOpen. Ալկարասը դուրս եկավ երկրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։ Իսպանացի թենիսիստը մեկնարկում 6:3, 7:6 (7:2), 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 79-րդ ռակետ, ավստրալացի Ադամ Ուոլթոնին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 5 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 101-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Հանֆմանը։

AusOpen-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news