01:42  ,  15 հունվարի, 2026

«Ինտերը» հաղթեց Էսպոզիտոյի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրից տեղափոխված խաղում փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալեց «Լեչեին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 78-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն (տեսանյութ)։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 72-րդ րոպեին։

«Ինտերը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լեչեն» 17-րդն է՝ 17 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում