01:35  ,  15 հունվարի, 2026

«Բավարիայի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Քյոլնին» եւ հասավ կամային հաղթանակի 3:1 հաշվով։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն առաջինը գոլ բաց թողնելուց հետո հաղթեց գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրիի, հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեի եւ գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կառլի գոլերի շնորհիվ։

«Բավարիան» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»։ «Քյոլնը» 12-րդն է՝ 17 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Քյոլն» - «Բավարիա»՝ 1:3 (տեսանյութ)

Լինթոն Մայնա, 41 - Սերժ Գնաբրի, 45+5, Կիմ Մին Ջե, 71, Լենարտ Կառլ, 84

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում