01:40  ,  13 հունվարի, 2026

Անգլիայի գավաթ․ «Լիվերպուլը» հաղթեց երրորդ շրջանում (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» հաղթանակ տարավ Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում։

Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմն ընդունեց «Բարնսլիին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով։ «Լիվերպուլից» աչքի ընկան հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլաին, հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը, գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը եւ ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեն։

«Լիվերպուլը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Բարնսլի»՝ 4:1 (տեսանյութ)

Դոմինիկ Սոբոսլաի, 9, Ժերեմի Ֆրիմպոնգ, 36, Ֆլորիան Վիրց, 84, Ուգո Էկիտիկե, 90+4 - Ադամ Ֆիլիփս, 40

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում