22:26  ,  11 հունվարի, 2026

«Բավարիան» խնդիրներ չունեցավ՝ 8:1 (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց «Վոլֆսբուրգի» հետ։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթեց 8:1 հաշվով։

«Բավարիան» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 11 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»։ «Վոլֆսբուրգը» 14-րդն է՝ 15 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բավարիա» - «Վոլֆսբուրգ»՝ 8:1 (տեսանյութ)

Կիլիան Ֆիշեր, 5, ինքնագոլ, Լուիս Դիաս, 30, Մայքլ Օլիսե, 50, 76, Մորից Իենց, 53, ինքնագոլ, Ռաֆայել Գերեյրու, 68, Հարի Քեյն, 69, Լեոն Գորեցկա, 88 - Ջենան Պեյչինովիչ, 13

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում