20:09  ,  11 հունվարի, 2026

«Միլանը» խուսափեց պարտությունից Նկունկուի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 20-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ պարտությունից խուսափեցին հիմնական ժամանակին վերջին րոպեին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

66-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ֆիորենտինայի» իտալացի պաշտպան Պիետրո Կոմուցոն։

Պատասխան գոլը 90-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն։

«Միլանը» 40 միավորով երկրորդն է, «Ֆիորենտինան» 18-րդն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 1:1 (տեսանյութ)

Պիետրո Կոմուցո, 66 - Կրիստոֆեր Նկունկու, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում