Ձողացատկի կրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ Արման Դյուպլանտիսը ճանաչվել է 2025թ. աշխարհի լավագույն մարիկ Մարզական մամուլի միջազգային ասոցիացիայի (AIPS) վարկածով։
Քվեարկությանը մասնակցել է 836 լրագրող 121 երկրից։
Այս տարվա աշխարհի առաջնությունում Արման Դյուպլանտիսը բարելավեց աշխարհի ռեկորդը։
Երկրորդ տեղում է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը։
Երրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ–ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, 2025թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն։
Լավագույն մարզուհի է ճանաչվել իսպանացի ֆուտբոլիստուհի, «Ոսկե գնդակի» դափնեկիր Այտանա Բոնմատին։
Երկրորդ տեղում է քենիացի վազորդուհի Բեատրիս Չեբետը, երրորդը աշխարհի առաջին ռակետ Բելառուսը ներկայացնող թենիսիստուհի Արինա Սաբալենկան է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի 
19:09 , 14 նոյեմբերի