01:40  ,  30 դեկտեմբերի, 2025

«Ռոման» պարտության մատնեց «Ջենոային» (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 17-րդ տուրի եւ այս տարվա վերջին խաղում «Ռոման» ընդունեց «Ջենոային» եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից աչքի ընկան արգենտինացի հարձակվող Մատիաս Սոուլեն, ֆրանսիացի կիսապաշտպան Մանու Կոնեն եւ իռլանդացի հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։

Հյուրերի միակ գոլը վերջին րոպեներին խփեց Իտալիան ներկայացնող նիգերիացի հարձակվող Ջեֆ Էխատորը։

«Ռոման» 33 միավորով չորրորդն է, «Ջենոան» 17-րդ տեղում է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռոմա» - «Ջենոա»՝ 3:1 

Մատիաս Սոուլե, 14, Մանու Կոնե, 19, Էվան Ֆերգյուսոն, 31 - Ջեֆ Էխատոր, 87

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում