01:38  ,  29 դեկտեմբերի, 2025

«Ինտերը» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Ատալանտային» եւ հաղթեց նվազագույն հաշվով (1:0)։

Հանդիպման 65-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:


Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին։


17 տուրից հետո «Ինտերը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ատալանտան» 22 միավորով 11-րդն է:


Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ատալանտա» – «Ինտեր»՝ 0:1 


Լաուտարո Մարտինես, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում