17:29  ,  28 դեկտեմբերի, 2025

«Միլանը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 17-րդ տուրում «Միլանը» տանը 3:0 հաշվով պարտության մատնեց «Վերոնային»։

Հանդիպման հաշիվը բացեց ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կրիստոֆեր Նկունկուն։

«Միլանը» 35 միավորով ընթացիկ առաջատարն է։ «Վերոնան» ունի 12 միավոր եւ 18-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Միլան» - «Վերոնա»՝ 3:0 

Կրիստիան Պուլիշիչ, 45+1, Կրիստոֆեր Նկունկու, 48, 11մ, 53

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում