10:44  ,  24 դեկտեմբերի, 2025

Լա Լիգայի ակումբները հեռուստաիրավունքի վաճառքից ստացել են 1,292 միլիարդ եվրո

Իսպանական Լա Լիգայի ակումբներն անցած մրցաշրջանի հեռուստատեսային հեռարձակումների իրավունքի վաճառքից ստացել են 1,292 միլիարդ եվրո, հաղորդում է Marca-ն։ Ամենաշատը ստացել է Մադրիդի «Ռեալը»՝ 157,92 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում է «Բարսելոնան»՝ 156,45 միլիոն եվրո։

Երկու առաջատարներից զգալիորեն հետ է երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն»՝ 108,17 միլիոն եվրո։

Չորրորդ տեղում Բիլբաոյի «Աթլետիկն» է՝ 72,26 միլիոն եվրո, 5-րդ տեղում է «Ռեալ Սոսիեդադը»՝ 67,80 միլիոն եվրո։

Ամենաքիչը ստացել է «Լեգանեսը»՝ 39,93 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English