Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» արտագնա խաղում 4:0 հաշվով պարտության մատնեց «Հայդենհայմին»։
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից գոլերը խփեցին խորվաթ պաշտպան Յոսիպ Ստանիշիչը, ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն, կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
«Բավարիան» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից»։ «Հայդենհայմը» նախավերջինն է՝ 11 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր
«Հայդենհայմ» - «Բավարիա»՝ 0:4
Յոսիպ Ստանիշիչ, 15, Մայքլ Օլիսե, 32, Լուիս Դիաս, 87, Հարի Քեյն, 90+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 6 հոկտեմբերի
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի