22:34  ,  14 դեկտեմբերի, 2025

«Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանն ընդունեց «Մայնցին»: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

87-րդ րոպեին «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը եւ հավասարեցրեց հաշիվը, որով փրկեց թիմին պարտությունից։


«Բավարիան» 38 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մայնցը» 7 միավորով վերջին տեղում է:


Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բավարիա» – «Մայնց»՝ 2:2 (տեսանյութ)

Լենարդ Կարլ, 29, Հարի Քեյն, 87, 11 մ – Կասպեր Պոտուլսկի, 45+2, Լի Ջե Սոն, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում