Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը մարզական կարիերայում առաջին մեդալը նվաճեց մեծահասակների աշխարհի առաջնությունում:
Դուբայում անցկացվող տղամարդկանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 86 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտեց բելառուս Ալեկսեի Ալֆյոնովի հետ:
Առաջին ռաունդի մեկնարկից մեկ րոպե անց բելառուս բռնցքամարտիկը նոկաուտի ենթարկեց Հովհաննիսյանը, հայ բռնցքամարտիկը հավասարակշռությունը կորցրեց եւ ընկավ՝ մի քանի վայրկյան անշարժ մնալով: Ռինգի մրցավարն անմիջապես կանգնեցրեց մենամարտը, Ռաֆայել Հովհաննիսյանին բժշկական օգնություն ցուցաբերեցին: Րոպեներ անց Ռաֆայել Հովհաննիսյանը ոտքի կանգնեց եւ մասնակցեց իր պարգեւատրմանը:
Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զակի նկատմամբ:
Հովհաննիսյանն ապահովեց իր առաջին մեդալը մեծահասակների աշխարհի առաջնություններում: Քառորդ եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց էկվադորցի Մարիո Խավիեր Սուարեսի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել նաեւ Արթուր Բազեյանը (60կգ) եւ Հովհաննես Բաչկովը (67կգ):
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:05 , 25 հոկտեմբերի
13:47 , 25 հոկտեմբերի
09:39 , 25 հոկտեմբերի
08:55 , 25 հոկտեմբերի
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի