Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ հասավ կամային հաղթանակի՝ 3:2:
Թուրինյան թիմը սկզբնամասում արագ երկու գոլ խփեց։ Աչքի ընկան խորվաթ կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչն ու կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան։
Առաջին խաղակեսում հյուրերից հաշվի տարբերությունը կրճատեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։ Երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Միլանի» ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։
«Միլանը» 31 միավորով հավասարվեց չեմպիոն «Նապոլիին» եւ առաջինն է։ «Տորինոն» 16-րդն է՝ 14 միավոր։
Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր
«Տորինո» - «Միլան»՝ 2:3
Նիկոլա Վլաշիչ, 10, 11մ, Դուվան Սապատա, 17 - Ադրիեն Ռաբյո, 24, Կրիստիան Պուլիշիչ, 67, 77
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի 
19:23 , 30 սեպտեմբերի