20:51  ,  6 դեկտեմբերի, 2025

«Բավարիան» խնդիրներ չունեցավ՝ 5:0 (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկան նաեւ ավստրիացի պաշտպան Կոնրադ Լայմերն ու խորվաթ պաշտպան Յոսիպ Ստանիշիչը։

«Բավարիան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Շտուտգարտը» 6-րդն է՝ 22 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 0:5 (տեսանյութ)

Կոնրադ Լայմեր, 11, Հարի Քեյն, 66, 82, 11մ, 88, Յոսիպ Ստանիշիչ, 78

 Հեռացում՝ Լորանս Ասինյոն («Շտուտգարտ»), 81

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում