01:25  ,  6 դեկտեմբերի, 2025

«Բորուսիան» հաղթեց «Մայնցին», Ռանոսը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 13-րդ տուրի մեկնարկային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվեց «Մայնցին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

58-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Մայնցի» 32-ամյա գերմանացի պաշտպան Դանի դա Կոստան (տեսանյութ)։

«Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի 22-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։

«Բորուսիան» 16 միավորով 9-րդն է, «Մայնցը» վերջին տեղում է՝ 6 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում