12:53  ,  2 դեկտեմբերի, 2025

Լա Լիգա․ Ամսվա լավագույն մարզիչը

Իսպանիայի Լա Լիգայում նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում՝ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Վիլյառեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Քվեարկության արդյունքում՝ Մարսելինոն առաջ է անցել Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեից եւ «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից։

Նոյեմբերին «Վիլյառեալը» չորս խաղում հաղթել է «Ռայո Վալիեկանոյին» (4:0), «Էսպանյոլին» (2:0), «Մալյորկային» (2:1) եւ «Ռեալ Սոսիեդադին» (3:2)։

«Վիլյառեալը» 14 տուրից հետո 32 միավորով երրորդն է։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news