Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի, Լոնդոնի «Չելսիի» եւ «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը վերսկսել է հոկեյի դարպասապահի կարիերան։ 43-ամյա մարզիկը պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Հարինգեյ Հասքիս» թիմի հետ, հաղորդում է ակումբի կայքը։ Լոնդոնյան ակումբը Պետր Չեխի 5-րդ թիմն է հոկեյում։
Նախորդ թիմերը եւս Մեծ Բրիտանիայից էին․ «Գիլֆորդ Ֆենիքս» (չորրորդ դիվիզիոն), «Չելմսֆորդ» (երրորդ դիվիզիոն), «Օքսֆորդ» (երրորդ դիվիզիոն), «Բելֆաստ» (առաջին դիվիզիոն)։
Չեխը ֆուտբոլային դարպասապահի կարիերան ավարտել է 2019 թվականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի
17:04 , 20 հոկտեմբերի
16:17 , 20 հոկտեմբերի
15:36 , 20 հոկտեմբերի
15:02 , 20 հոկտեմբերի
14:08 , 20 հոկտեմբերի
13:05 , 20 հոկտեմբերի
12:45 , 20 հոկտեմբերի
12:19 , 20 հոկտեմբերի