20:32  ,  22 նոյեմբերի, 2025

«Բավարիան» խնդիրներ չունեցավ՝ 6:2 (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Ֆրայբուրգին»։ Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն առավելության հասավ 6:2 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Մայքլ Օլիսեն։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կառլը, ֆրանսիացի պաշտպան Դեոտշանկյուլ Ուպամեկանոն, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։

«Բավարիան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ֆրայբուրգը» 10-րդն է՝ 13 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 6:2 (տեսանյութ)

Լենարտ Կառլ, 22, Մայքլ Օլիսե, 45+2, Դեոտշանկյուլ Ուպամեկանո, 55, Հարի Քեյն, 60, Նիկոլաս Ջեքսոն, 78, Մայքլ Օլիսե, 84 - Յուիտո Սուձուկի, 12, Յոհան Մանզամբի, 17

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում