16:11  ,  17 նոյեմբերի, 2025

Յանիկ Սիները ATP Finals-ում վաստակել է 5 միլիոն դոլար

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները Թուրինում ավարտված Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության (ATP Finals) տիտղոսը նվաճելու եւ մրցաշարում ոչ մի պարտություն չկրելու շնորհիվ ստացել է 5,071 միլիոն դոլար։

Ավարտված մրցաշրջանում Յանիկ Սիները վաստակել է 19,12 միլիոն դոլար։

 ATP Finals-ի եզրափակիչում Յանիկ Սիները պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news