23:59  ,  16 նոյեմբերի, 2025

ATP Finals. Սիները եզրափակիչում հաղթեց Ալկարասին

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները նվաճեց Թուրինում (Իտալիա) անցկացված Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության (ATP Finals) չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում իտալացի թենիսիստը 7:6 (7:4), 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 15 րոպե։

Սիները պաշտպանեց այս տիտղոսը։ Անցած տարվա եզրափակիչում նա հաղթել էր ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News