Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Թուրինում (Իտալիա) անցկացվող Պրոֆեսիոնակ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության (ATP Finals) եզրափակիչ։
Իսպանացի թենիսիստը 6:2, 6:4 առավելության հասավ աշխարհի 8-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։
Եզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը կիսաեզրափակիչում 7:5, 6:2 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 7-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորին։
ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,5 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի